Ձերբակալվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին:

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնել էինք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։

Հակակոռուպցիոն կոմիտեից Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին․ «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»:

Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Արտեմ Ասատրյանը ձերբակալվել է նույն գործի շրջանակներում, ինչ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։

Հիշեցնենք` նա Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ղեկավարել է 2011-2018 թվականներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930