Բաժիններ՝

Մազաթափության ամենից հաճախ հանդիպող պատճառները

Մազաթափությունը շարունակում է մնալ ամենատարածված խնդիրներից մեկը, որը անհանգստացնում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց՝ հաճախ սկսվելով նույնիսկ երիտասարդ տարիքում։ Այս թեմայով doctors.am-ը զրուցել է մաշկաբան-տրիխոլոգ Լուսինե Կիրակոսյանի հետ, ով ներկայացրել է մազաթափության ամենահաճախ հանդիպող պատճառները, ծխելու ազդեցությունը մազերի առողջության վրա և այն կարևոր հետազոտությունները, որոնք պետք է անել իրական պատճառը հասկանալու համար։

Որո՞նք են մազաթափության ամենահաճախ հանդիպող պատճառները։

Մազաթափության հաճախ հանդիպող պատճառներն են ժառանգական նախատրամադրվածությունը, հորմանալ շեղումները, վիտամինների և միլորէլեմնետների անբավարար քանակը, վնասակար սովորույթները (ծխախոտ, ալկոհոլ …), դիետաները, սթրեսը, քնի խանգարումները, արտաքին միջավայրի անբարենպաստ գործոնների ազդեցությունները։ Ինչպես տեսնում ենք մազաթափության պատճառները բազմաթիվ են և ամենահաճախ հանդիպող պատճառներն առանձնացնել այս ցուցակից գրեթե անհնար է, քանի որ բոլորն էլ կարևոր են և կախված մազաթափության տեսակից այս կամ այն պատճառները գերակշռում են տվյալ մազաթափություն ժամանակ։

Ինչպե՞ս է ծխելը ազդում մազերի առողջության վրա։

Կարդացեք նաև

Ինչպես գիտենք ծխախոտը թունավորում է մեր օրգանիզմը, քանի որ թութունի այրման ժամանակ արտադրվող բազմաթիվ վնասակար նյութեր են ներշնչվում ծխող մարդու կողմից։ Այդ նյութերի զգալի մասը վնասակար կամ, ուռուցքածին են, իսկ մազերի վրա դրանք ունեն ուղիղ տոքսիկ ազդեցություն։ Այս ամենին զուգահեռ ծխախոտը ծխողների օրգանների (նաև մազերի) թթվածնային հագեցվալությունն ու սնուցումն են խանգարում։ Ծխողների մոտ խանգարվում է մազի աճի ցիկլը և եթե անձն ունի, օրինակ՝ անդրոգենային մազաթափություն, ապա ծխախոտի չարաշահումը բերում է ճաղատացման պրոգրեսիայի և անձն առավել վաղ տարիքում է ճաղատանում։

Եթե մարդը ծխում է և չի կարողանում թողնել, հնարավո՞ր է ինչ-որ կերպ նվազեցնել դրա բացասական ազդեցությունը։

Իհարկե ցանկալի է հրաժարվել ծխախոտի օգտագործումից և ծխողը որքան վաղ դա գիտակցի այնքան ավելի առողջ կլինի նա հետագայում։ Բայց ծխելու վատ սովորույթից ձերբազատվելն երբեմն անհնար է լինում։ Այս դեպքում ծխախոտը կարելի է փոխարինել այնպիսի այլընտրանքներով, որոնք ավելի քիչ ռիսկ են ներկայացնում, օրինակ նիկոտինային պլաստիրներով, նիկոտինային բարձիկներով, տաքացման համակարգերով։ Այս միջոցներն ավելի քիչ ռիսկային են, քանի որ տեղի չի ունենում այրման պրոցես և զգալիորեն ավելի քիչ են առաջանում ուռուցքածին և ոչ ուռուցքածին տոքսիկ նյութեր։ Այս միջոցները օգնում են ձերբազատվել ծխախոտի օգտագործման վատ սովորույթից, քանի որ նրանց օգտագործումը մարդու մոտ առաջացնունում է նույն հոգեկան բավարարվածությունն ինչը մարդը ստանում էր ծխախոտի օգտագործումից, բայց նվազեցնում են նրանց մոտ հետագա առողջական լուրջ խնդիրները։

Զուգահեռաբար կարևոր է օրգանիզմի ընդհանուր վիճակի օպտիմալացումը՝ հավասարակշռված սննդակարգ, բավարար սպիտակուց և միկրոէլեմենտներ (հատկապես երկաթ, ցինկ), կանոնավոր ֆիզիկական ակտիվություն և սթրեսի կառավարում։ Այս քայլերը կարող են մասամբ մեղմել ազդեցությունը, սակայն ամբողջությամբ չեն վերացնում ծխելու հետ կապված ռիսկերը։

Մազաթափության դեպքում ի՞նչ հետազոտություններ է կարևոր անել, որպեսզի պարզվի իրական պատճառը։

Մազաթափության տեսակն ու պատճառները պարզելու համար նախ և առաջ պետք է դիմել մաշկաբան-տրիխոլոգի և կատարել տրիխոսկոպիկ հետազոտություն։ Այս հետազոտության միջոցով է պարզվում մազաթափության տեսակը և ըստ այդ մազաթափության տեսակի բժիշկը նշում է մազաթափության հնարավոր պատճառները և նշանակում անհրաժեշտ մնացյալ հետազոտությունն ու կազմում համապատասխան բուժման սխեման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930