Պետական բուհերում կրթությունը մեր քաղաքացիների համար պետք է լինի անվճար. Արման Թաթոյան
«Գյուղում դպրոցը չի կարող լինել ավելի պակաս որակի կրթություն տվող, քան քաղաքի դպրոցը։ Չպետք է լինի նման տարբերություն»,- Ներքին Գետաշենում «Միասնության թևեր» կուսակցության նախաձեռնած միջոցառման ժամանակ հայտարարեց Արման Թաթոյանը։
«Չի կարող լինել ընտրություն գյուղի, տան և կրթության միջև, որ մարդը ստիպված լինի լավ կրթություն ստանա, անպայման գնա քաղաք։ Գյուղի դպրոցը այնքան զարգացած և ուժեղ պետք է լինի, որ տա այդ հնարավորությունը այստեղ։ Մեր երեխաները պետք է ունենան կրթություն ստանալու արդար պայմաններ», – ասաց նա։
Թաթոյանի պնդմամբ՝ պետական բուհերում կրթությունը ՀՀ քաղաքացիների համար պետք է լինի անվճար։



