Բացահայտվել է ձվի անփոխարինելի օգուտը
Էնդոկրինոլոգ Մարգարիտա Բելոուսովան РИА Новости-ի հետ զրույցում պատմել է անփոխարինելի սննդարար նյութերի մասին, որոնք պարունակվում են ձվերում:
Բժիշկը բացատրել է, որ ձվերը պարունակում են օրգանիզմի համար անհրաժեշտ բազմաթիվ սննդանյութեր:
«Օրինակ՝ ձվի սպիտակուցը պարունակում է բոլոր 9 անհրաժեշտ ամինաթթուները, որոնք օրգանիզմը չի կարող ինքնուրույն արտադրել, բայց որոնք անհրաժեշտ են բջիջների կառուցման և նորացման համար»,- նշել է էնդոկրինոլոգը։
Նա ավելացրել է, որ ձվերը պարունակում են նաև բազմաթիվ վիտամիններ. վիտամին A, որը կարևոր է մաշկի և տեսողության համար, վիտամին B, որը կարևոր է նյարդային համակարգի համար, վիտամին E, որը պաշտպանում է բջիջները ազատ ռադիկալների վնասումից, և վիտամին D, որը կարևոր է իմունային համակարգի համար։
Ձվերը պարունակում են նաև կարևոր միկրոէլեմենտներ՝ խոլին, սելեն, ցինկ և երկաթ։ Բժիշկը բացատրել է, որ դրանք անհրաժեշտ են ուղեղի գործունեության համար։



