Բաժիններ՝

Հայաստանը պատրաստ է ընդլայնել փոխգործակցությունը KfW-ի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունիսի 14-ին ընդունել է Գերմանական զարգացման բանկի` KfW-ի տարածաշրջանային տնօրեն Լարս Օերմանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը։
Դավիթ Սարգսյանը բարձր և արդյունավետ է գնահատել բանկի հետ համագործակցությունը էներգետիկայի, ջրամատակարարման, գյուղատնտեսության, բնապահպանության եւ այլ ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձել են ֆինանսական ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաեւ համագործակցության նոր հնարավորություններին: Մասնավորապես քննարկվել է փոքր և միջին ձեռներեցությանն աջակցության` շարունակական բնույթ ունեցող ծրագիրը, կարևորվել է փոքր ու միջին ձեռնարկությունների վարկավորումն արդյունավետ և շահութաբեր դարձնելու հարցը: Լարս Օերմանը մանրամասնել է բանկի առաջիկա անելիքներն ու դրանց շուրջ կառավարության հետ բանակցությունների ընթացքը:
Ֆինանսների նախարարը KfW-ին համարել է կարևոր գործընկեր և փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս