ԱՄՆ ԶՈՒ-ն կենտրոնացել է իրանական ականակիր նավերի ոչնչացման վրա, որպեսզի չեզոքացնի Հորմուզի նեղուցը շրջափակելու Իրանի հնարավորությունները. ABC

ԱՄՆ զինված ուժերը կենտրոնացել են իրանական ականակիր նավերի և այդ նպատակների համար ձևափոխված արագընթաց մոտորանավակների ոչնչացման վրա, որպեսզի չեզոքացնեն Հորմուզի նեղուցը շրջափակելու Իրանի հնարավորությունները: Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը:

ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնիի խոսքով՝ ամերիկյան զինվորականներն արդեն ոչնչացրել են նման տիպի 44 նավ։ Ականակիրների վրա հարձակվելու համար օգտագործվում է ավիացիա, այդ թվում՝ A-10 գրոհիչներ։

Տեսանյութեր

Լրահոս