Գվարդիոլան, պատասխանելով «Մանչեսթեր Սիթիում» իր ապագայի մասին հարցին, հիշատակել է «Բարսելոնան» և «Բավարիան»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալ Մադրիդի» դեմ պատասխան խաղից հետո (1:2) խոսել է իր ապագայի մասին: Նշենք, որ երկխաղյա դիմակայությունից հետո անգլիական ակումբը դուրս մնաց մրցաշարից։
– Դուք ասացիք՝ «Մենք կվերադառնանք»։ Դա նշանակում է, որ Դուք մնո՞ւմ եք «Մանչեսթեր Սիթիում»։
– Երբ 10 տարի հետո թոշակի անցնեմ, կշարունակեմ ասել՝ մենք կվերադառնանք, որովհետև ես դրա մի մասն եմ։ Ինչպես «Բարսելոնայում» կամ «Բավարիայում»։ Երբ ես այնտեղ էի, ես ակումբի մի մասն էի։ Ես շատ կապված եմ «Մանչեսթեր Սիթիին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցի իր էջում:
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Նրա ղեկավարությամբ թիմը վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան, չորս անգամ՝ Անգլիայի լիգայի գավաթը, երեք անգամ՝ Անգլիայի սուպեր գավաթը, երկու անգամ՝ Անգլիայի գավաթը, իսկ մեկական անգամ՝ Չեմպիոնների լիգան, Աշխարհի ակումբային առաջնությունը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։



