Կառավարությունը ևս 4.6 մլրդ դրամ հատկացրեց պարգևավճարներին

Կառավարությունն առաջիկայում ևս 4.6 մլրդ դրամի պարգևավճարներ կբաժանի պետական մարմիններին։ Գումարն ուղղվելու է 2025-ի երկրորդ կիսամյակի համար։ Համապատասխան որոշման նախագիծը հաստատվեց գործադիրի այսօրվա նիստում։

Վերջին խոշոր չափերով պարգևավճարները պետական մարմիններում բաշխվել էին երեք ամիս առաջ:

Միլիարդավոր դրամների պարգևավճարների բաշխումը Նիկոլ Փաշինյան այսօր Կառավարության նիստում անվանեց «պետության հարատևության օրակարգի մեջ տեղավորվող որոշում»։

«Այս համակարգը արդյունքներ է բերում ՀՀ քաղաքացիներին»,- ասաց Փաշինյանը:

Նշենք, որ պաշտոնապես պարգևավճարների բաժանման այս որոշումը կոչվում է «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսում»։

Տեսանյութեր

Լրահոս