Բաժիններ՝

Կարաչիում գազի բալոնի պայթյունից բնակելի շենք է փլուզվել. կան զոհեր

Պակիստանի Կարաչի քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ փետրվարի 19-ին քաղաքի Սոլդեր Բազար շրջանում գազի բալոնի պայթյունը բնակելի շենքի փլուզման պատճառ է դարձել՝ խլելով առնվազն 13 մարդու կյանք, որոնց թվում 7-ը երեխաներ են։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Ոստիկանության հաղորդած տեղեկություններով՝ գազի բալոնը պայթել է բազմահարկ շենքի առաջին հարկում։ Գործողություններ են իրականացվում պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Շտապօգնության աշխատակիցները, որոնք շենքից փրկել են տասնյակից ավելի վիրավորների, հայտնել են, որ փլատակներում կարող են լինել ավելի շատ մարդիկ։

Սոլդեր Բազար շրջանը խիտ բնակեցված բնակելի թաղամաս է Կարաչի քաղաքի արևելյան մասում։

Հունվարին Կարաչիի առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել էր ավելի քան 70 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս