Բաժիններ՝

Լամին Յամալը պատմել է ֆուտբոլային դաշտից դուրս իր կյանքի մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Լամինե Յամալը կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով: Կատալոնական ակումբի 18-ամյա խաղացողը խոսել է իր հոբբիների և խաղադաշտից դուրս կյանքի մասին: Նա նշել է, որ նախկինում հաճախել է խոհարարական դասընթացների, բայց որոշել է թողնել այն։

«Ճշմարտությունն այն է, որ ես թողել եմ [խոհարարական դասընթացները], քանի որ դա ինձ համար չէր: Ինձ մոտ շատ վատ էր ստացվում: Լավագույնը, ինչ կարող եմ անել, կարտոֆիլի նագեթսներ պատրաստելն է:

Ազատ ժամանակ ես անում եմ այն, ինչ անում է ցանկացած 18-ամյա երիտասարդ. շփվում եմ ընկերներիս հետ, հոգ եմ տանում եղբորս մասին, խաղում PlayStation, զբոսնում եմ… Այդպիսի բաներ։ Ես փորձում եմ ժամանակ անցկացնել ընկերներիս հետ և ապրել իմ կյանքով։ Ես փորձում եմ չկենտրոնանալ միայն ֆուտբոլի վրա, անընդհատ չկենտրոնանալ խաղի վրա կամ չդիտել այն պաշտպանի տեսանյութերը, որի դեմ խաղում եմ, ոչ մի նման բան։ Ես փորձում եմ վայելել ամեն օրը և ամբողջությամբ նվիրվել դրան, երբ դաշտում եմ, բայց նույնն եմ անում նաև դաշտից դուրս՝ որքան հնարավոր է շատ կտրվելով ֆուտբոլից»,- Յամալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս