Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննադատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն քննադատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին՝ Եվրոպայի՝ առանց Միացյալ Նահանգների պաշտպանվելու անկարողության մասին նրա խոսքերի համար։ Նախարարը պատասխան գրառումը կատարեել է Х սոցիալական ցանցի իր էջում:
«Ո՛չ, սիրելի Մարկ Ռյուտե։ Եվրոպացիները կարող են և պետք է պատասխանատվություն կրեն իրենց սեփական անվտանգության համար։ Նույնիսկ Միացյալ Նահանգները համաձայն է դրա հետ։ Սա Եվրոպայի դերն է ՆԱՏՕ-ում»,- գրել է դիվանագետը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ Եվրոպան երբեք չի կարող ինքնուրույն դառնալ անվտանգության հարցերում առանց Միացյալ Նահանգների։ Մատնանշելով Եվրոպայի խոցելիությունը՝ դաշինքի գլխավոր քարտուղարը կոչ էր արել հրաժարվել ժամանակավոր ինքնավարության գաղափարից՝ նշելով, որ եվրոպական երկրները շարունակում են ոչ բավարար միջոցներ ծախսել պաշտպանության վրա։
