ԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի խախտում է. դեսպանատունն իրազեկում է
Կարդացեք հոդվածը` РусскийՀայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հիշեցնում է, որ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է. նշված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։
«ԱՄՆ Պետքարտուղարությունը կիրառում է դիմումների դիտարկման և անվտանգության ապահովման խիստ միջոցներ, որպեսզի պաշտպանի ԱՄՆ վիզայի համակարգի ամբողջականությունը և ապահովի ազգային անվտանգությունը»,- նշված է հրապարակման մեջ։
Դեսպանությունը նաև զգուշացնում է, որ կեղծ փաստաթղթեր ներկայացնելը կարող է հանգեցնել ԱՄՆ վիզայի դիմումի մերժման։
