Բաժիններ՝

Արտառոց դեպք՝ Վանաձորի բանտում․ փաստաբանի մոտ հայտնաբերվել են կասկածելի թմրամիջոցներ, նա հայտնել է, որ այն փոխանցելու էր իր պաշտպանյալին. shamshyan.com

ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քր․ օր․-ի 393 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 44-396 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 10-ին, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակրտաողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ մուտք գործած փաստաբանների պալատի փաստաբան Վահան Այվազյանի նկատմամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը ժամը 17։00-ի սահմաններում Վ․ Այվազյանը այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ ստուգման է ենթարկվել, ինչի արդյունքում նրա ձեռքին եղած պայուսակում բանտի աշխատակիցները հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված ծխախոտի տուփ, որի մեջ էլ հայտնաբերվել են թվով 8 փաթեթներ։Փաթեթների զննման արդյունքում այնտեղ հայտնաբերվել են ընդհանուր 21․9գ. քաշով կանաչավուն «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոցին բնորոշ սուր հոտով զանգված, 0․8գ. քաշով սպիտակ գույնի փոշենման և բյուրեղանման զանգված, 2․9գ. քաշով փոշենման դարչնագույն զանգված։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Վ․ Այվազյանը հայտնել է, որ այն ցանկացել է փոխանցել իր պաշտպանյալին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս