Բաժիններ՝

Տնային տնտեսուհիներն ու թոշակառուներն Անկարայում կազմակերպել են «Կաթսաների հեղափոխություն» (տեսանյութ)

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք տնային տնտեսուհիներն ու թոշակառուները մայրաքաղաք Անկարայում կազմակերպել են «Կաթսաների հեղափոխություն»:

Դա տեղի է ունեցել բողոքի ակցիաների 7-րդ օրը՝ կապված Ստամբուլում «Գեզի» այգու պաշտպանության հետ: Թուրք տնային տնտեսուհիները, թոշակառուները և երեխաները դուրս են եղել փողոցներ և, դատարկ կաթսաներին ու թմբուկներին հարվածելով, հայտնել են իրենց բողոքը: Ստամբուլի կենտրոնում չեն դադարում բողոքի ակցիաները:

Նշվում է, որ բողոքի ակցիաներ են անցկացվել Թուրքիայի 81 նահանգներից 77-ում: Պաշտոնական տվյալներով հակակառավարական ցույցերի պատճառած վնասը կազմում է 70 միլիոն թուրքական լիրա (մոտ 37 միլիոն դոլար): Տուժածների քանակը գերազանցել է 3000-ը, որոնցից 26-ի վիճակը գնահատվում է ծանր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս