ՄԱԿ-ը Վենեսուելայի քաղաքական ուժերին կոչ է անում մասնակցել ժողովրդավարական երկխոսությանը
ՄԱԿ-ը կոչ է անում Վենեսուելայի բոլոր քաղաքական ուժերին մասնակցել ժողովրդավարական երկխոսության՝ երկրի ապագան որոշելու համար։ Իչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Վենեսուելան տասնամյակներ շարունակ ապրել է ներքին անկայունություն և սոցիալ-տնտեսական ճգնաժամ։ Ժողովրդավարությունը խաթարվել է։ Միլիոնավոր մարդիկ լքել են երկիրը։ Ես կոչ եմ անում Վենեսուելայի բոլոր կուսակցություններին մասնակցել ժողովրդավարական երկխոսության, որի շրջանակում հասարակության բոլոր հատվածները կարող են որոշել իրենց ապագան», – ասվում է հայտարարության մեջ, որն ընթերցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կառլոն։
ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը հունվարի 3-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։ Նրանց տեղափոխել են ԱՄՆ՝ Նյու Յորք, որտեղ զույգը կանգնելու է դատարանի առաջ թմրանյութերի հետ կապված ահաբեկչության, կոկաինի ներմուծման, զենքի ապօրինի պահման մեղադրանքներով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։



