Ավելի հեշտ է այց պլանավորել դեպի ԱՄՆ, քան՝ Ռուսաստան. Բիձինա Իվանիշվիլի

Prime Time-ին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ դեպի ԱՄՆ պաշտոնական այց պլանավորելը շատ ավելի հեշտ է, քան Ռուսաստանի պարագայում է.

«ԱՄՆ այց պլանավորելը շատ ավելի հեշտ է: Մենք չունենք կոնկրետ պլաններ՝ կապված ԱՄՆ այցելելու հետ, սակայն ես անպայմանորեն կմեկնեմ այնտեղ: Ռուսաստան այցելելն այդքան էլ հեշտ չէ պլանավորել: Դեռ վաղ է խոսել այցերի ու հանդիպումների մասին:

Դա բարդ գործընթաց է, դրան պետք է նախորդեն այնպիսի գործընթացներ, որոնք այժմ առկա են: Անհրաժեշտ է ձեռնարկել կարգավորման ուղղությամբ քայլեր, իսկ դրան պետք է հաջորդեն դիվանագիտական քայլեր:

Հանկարծ ես ցանկություն հայտնեցի ու մեկնեցի Ռուսաստան, ո՛չ, այդքան հեշտ չի լինի: Գործընթացները շատ բարդ են, և այդ կապակցությամբ մենք դեռ կոնկրետ ոչինչ չունենք՝ բացառությամբ Աբաշիձե-Կարասին ձևաչափից»:

Հիշեցնենք, որ Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը պետք է անցկացվի հունիսի 5-ին, Պրահայում:

Տեսանյութեր

Լրահոս