Կաթողիկոսը Հայ Առաքելական եկեղեցու մասնիկն է, իսկ ՀԱԵ-ի նկատմամբ վստահությունը մոտ 80% է. Gallup

«GALLUP International Association»-ը Հայաստանում հարցում է իրականացրել, որին մասնակցել է 1001 քաղաքացի։ Նրանց տրված հարցերից մեկը վերաբերել է իշխանություննեի կողմից եկեղեցու դեմ պայքարին և Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին շաբաթների ընթացքում պատարագների մասնակցելուն։

Հարցմանը մասնակցած քաղաքացիներից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս են գնահատում երևույթը, որ վերջին երկու ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արդեն 3-ից ավելի պատարագների, և դրանք իրականացվել են Հայ Առաքելական եկեղեցու կողմից կարգալույծ արված քահանաների կողմից:

Հարցվածների 23,4 տոկոսը լիովին դրական է գնահատել, 13,7 տոկոսն ավելի շուտ դրական, 11,1-ը՝ ավելի շուտ բացասական, իսկ 39,9 տոկոսը՝ լիովին բացասական, 12,6 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ունեցած վստահությանը, ապա հարցվածների գրեթե 80 տոկոսը վստահում է Հայ Առաքելական եկեղեցուն։

«Չեմ կարծում, թե անջատ պետք է դիտարկել Կաթողիկոսին և Հայ Առաքելական եկեղեցուն։ Ըստ իս, եթե կաթողիկոսի աշխատանքը վատը լինի, ապա այսպիսի գնահատական չի լինի Առաքելական եկեղեցուն, այստեղ նրան չդիտարկենք որպես մարդ, այլ ինստիտուտի մասնիկ։

Նախորդ հարցումների հետ համեմատած, ցուցանիշն անփոփոխ է մնացել՝ հաշվի առնելով եկեղեցու այս թիրախավորումը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031