Մերձավոր Արևելքում տրանսպորտային միջանցքների մրցակցությունը թևակոխում է նոր փո՞ւլ

Իսրայելը շտապեցնում է IMEC տրանսպորտային նախագծի մեկնարկը

Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների ԶԼՄ-ները գրում են Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) մասնակիցների կողմից մինչև 2030-ի վերջ արագընթաց երկաթուղու գործարկման մասին: Սա դեռևս մեկուկես տասնյակ տարի առաջ քննարկված վաղեմի նախագիծ է, ինչը նախատեսում է այլանսի բոլոր մասնակիցների միացումները երկաթուղիների միասնական ցանցով։ Նախագծի իրականացման ընթացքում ներդրումային արժեքը կազմում է մոտ 240 միլիոն դոլար, մասնակցում են նաև արտասահմանյան գործընկերներ:

Եվ ահա հաստատվեց՝ ՊԾԱՊՀԽ-ի շրջանակներում նախատեսվում է գործարկել արագընթաց երկաթուղային մայրուղի մինչև 2030 թվականի վերջ։ Նախագիծը Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Քաթարը, Բահրեյնը և Օմանը կկապի միասնական ցանցով։

Կարդացեք նաև

Առաջարկվող երթուղին (GCC Railway Project) սկսվում է Քուվեյթից և անցնում Սաուդյան Արաբիայով՝ Դամմամով, որտեղից կարելի է ուղղակիորեն հասնել Քաթար՝ Սալվա նավահանգստի միջոցով, և Բահրեյն:

Դամմամից Սաուդյան Արաբիան Քաթարին և Բահրեյնին կապող երկու ծովային կամուրջներ կկառուցվեն։ Սաուդյան Արաբիայից հնրավոր կլինի տեղափոխվել ԱՄԷ-ի Աբու Դաբի և Ալ-Այն (որտեղից Etihad Rail գնացքը տանում է Դուբայի նավահանգիստ), այնուհետև երկաթուղին Սոհարի միջոցով կանցնի Օմանի մայրաքաղաք Մուսկատ: Մայրուղու ընդհանուր երկարությունը կկազմի 2117 կմ։

Ուղևորատար գնացքները կզարգացնեն ավելի քան 200 կմ/ժ արագություն, իսկ բեռնատար գնացքները՝ 80-ից մինչև 120 կմ/ժ: Բահրեյնը Սաուդյան Թագավորության հետ կմիանա 25 կմ երկարությամբ ամբարտակների միջոցով, որով կանցնի 2 երկաթուղային ուղի: Շինարարության ֆինանսավորումը համատեղ իրականացվում է բոլոր մասնակից երկրների կողմից:

GCC Railway Project-ի գործարկումը զգալիորեն կհեշտացնի զբոսաշրջիկների տեղաշարժը՝ արագացնելով ապրանքների առաքումը ՊԾԱՊՀԽ-ի անդամ պետությունների միջև: Ծրագիրը նպաստում է տարածաշրջանային ինտեգրման ամրապնդմանը և Պարսից ծոցի երկրների տնտեսությունների զարգացմանը: Չի բացառվում՝ ցանցին միանան նաև այլ երկրներ, մասնավորապես՝ Հորդանանը։

Ըստ երևույթին, պատահական չէ, որ միաժամանակ և Հորդանանը, և Եգիպտոսը հայտարարեցին Կարմիր ծովի ծովային ենթակառուցվածքների նոր դարաշրջանի մասին։  Հորդանանյան Arab Bridge Maritime Company (ABMC) ընկերությունը և Կարմիր ծովի նավահանգիստների վարչությունը Կահիրեում համագործակցության հուշագիր են ստորագրել:

Նախագիծը նախատեսում է Աքաբայում ուղևորաբեռնային տերմինալի կառուցում և առաջին արաբական նավավերանորոգման նավաշինարանի ստեղծում եգիպտական Սաֆագա նավահանգստում: Նախաձեռնությունն իրականացվում է «շինարարություն-շահագործում-փոխանցում» մոդելով և աջակցվում է երկու երկրների տրանսպորտի նախարարների կողմից: Այն ուղղված է Կարմիր ծովի տարածաշրջանում ծովային ենթակառուցվածքների զարգացմանը։

Ինչպես եգիպտա-սաուդյան «Մովսեսի կամուրջը» (32 կիլոմետրանոց ճանապարհ, որը նախատեսված է Շարմ էլ Շեյխում Ռաս Համիդի սաուդյան ափը Սինայի թերակղզու հետ կապելու համար), Հորդանանի հետ նախագիծը նպաստում է ինտեգրված «արաբական» տրանսպորտային հանգույցի ձևավորմանը՝ ավելացնելով լոգիստիկ ու տարածաշրջանային համագործակցության ներուժը:

Նոր տրանսպորտային միջանցքների վրա աշխատում են նաև այլ երկրներ։ Այսպես, թղթով և ցելյուլոզայով առաջին ռուսական գնացքը ժամանել է չոր նավահանգիստ Ապրին՝ «Հյուսիս-Հարավ»-ի Արևելյան ճյուղով՝ բացելով առևտրային կապերի նոր փուլ։ Ճանապարհը տևեց 12 օր։ Այս երթուղու բացումը կարևոր քայլ է Իրանի և Ռուսաստանի միջև առևտրային կապերի զարգացման գործում՝ ամրապնդելով տարածաշրջանային լոգիստիկան և դիվերսիֆիկացնելով առևտրային երթուղիները:

Բացի այդ, 2025-ի նոյեմբերի սկզբին Մախաչկալայում կայացած հանդիպման ընթացքում Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են ստեղծել առաջին համատեղ ծովային կոնսորցիումը։ Մասնակցում էին նավահանգստի մարմինների, լոգիստիկ ընկերությունների և իշխանությունների ներկայացուցիչներ. համաձայնեցվել են կառուցվածքն ու շրջանակը, հաջորդ ամսվա ընթացքում պատրաստվում է պաշտոնական տեքստ:

Խնդիրը Կասպից ծովով ծովային փոխադրումների կազմակերպումն է, այդ թվում՝ կոնտեյներային, «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին ինտեգրմամբ։

Նախաձեռնությունն ուղղված է առևտրային, տրանսպորտային և տարանցիկ կապերի ամրապնդմանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, նավահանգստային սակագների համաձայնեցմանը և թույլ պաշտպանված և շուտ փչացող բեռների համար ենթակառուցվածքների զարգացմանը: Մասնավոր հատվածի ներգրավումը կարող է արագացնել իրականացումը և մեծացնել միջանցքով փոխադրումների ծավալները, հաջորդ քայլը համաձայնագրի իրավական ձևակերպումն է։

Հստակ վերսկսվում է նաև 2018 թվականին նախաձեռնած IMEC նախագծի վրա աշխատանքը Հնդկաստանից արաբական անապատներով դեպի Իսրայելի միջերկրածովյան նավահանգիստներ։

Չնայած Գազայի պատերազմին՝ Սաուդյան Արաբիայի և Հորդանանի տարածքով Իսրայելն ու ԱՄԷ-ն կապող երկաթուղու շինարարությունը հաջողությամբ ընթանում է արագ և աննկատ: Իսրայելական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ երկաթուղային ենթակառուցվածքի զգալի մասն արդեն ավարտվել է՝ ձևավորելով առևտրային երթուղու հիմքը, որը նախատեսված է Հնդկաստանից ապրանքների տեղափոխման համար, որը Նեթանյահուի ռեժիմի հետ ակտիվորեն զարգացնում է առևտրատնտեսական կապերը, Պարսից ծոցի Իսրայելին, դե ֆակտո, լոյալ պետությունների միջոցով (ԱՄԷ-ն և Բահրեյնը մտնում են «Աբրահամյան համաձայնագրերի» մեջ), այնուհետև Հայֆայով դեպի Եվրոպա:

Իսրայելի տրանսպորտի նախարարն անցած շաբաթ ոչ պաշտոնական այցով ժամանել է Աբու Դաբի՝ գլխավորելով պատվիրակությունը, որի կազմը չի հրապարակվել։ Տրանսպորտային գերատեսչության տեխնիկական խումբը մեկնել է Աբու Դաբի՝ աշխատանքների պլանավորումն արագացնելու նպատակով։ Պայմանավորվածություն կա տարանցման վերահսկման և գծի մնացած հատվածի շինարարությունն ավարտելու համար համատեղ վարչակազմ ձևավորելու մասին։

Ներկայումս ԱՄԷ-ից ժամանող բեռնատարները Հորդանան գետի վրայով անցնում են Հայֆա նավահանգիստ՝ «Ալենբի կամուրջով» (Արևմտյան ափին Երիքովի և Հորդանանի սահմանին), որտեղ նրանք չեն կարող խուսափել երկարատև բյուրոկրատական ընթացակարգերից:

Ենթադրվում է՝ բացի երկաթուղային բեռներից, ապագա միջանցքով կանցկացվեն կապի մալուխներ, խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր: Շտապ բանակցությունները, իբր, պետք է կազմակերպվեին այն բանից հետո, երբ տեղեկություն հայտնվեց Ֆրանսիայի և Թուրքիայի կողմից երթուղին դեպի հյուսիս՝ Հորդանանից Սիրիա և այնուհետև Լիբանանի Տրիպոլի նավահանգիստ տեղափոխելու այլընտրանքային առաջարկին աջակցելու մասին, որը տեսականորեն թույլ կտար ամբողջությամբ շրջանցել Իսրայելը։

Ճիշտ է, Սիրիայի տարածքով ինչ-որ բան անցկացնելու գաղափարը ներկայիս վիճակում, մեղմ ասած, խիստ կասկածելի է թվում։

Այսպես թե այնպես, IMEC նախագծի իրականացումը թույլ կտա իրականացնել չինական «գոտի և ուղի» այլընտրանքային առևտրային միջանցք։ Չինական աշխարհաքաղաքականության տեսանկյունից իրանա-իսրայելական դիմակայությունը կոչված է կանխել ԱՄՆ-ի կողմից Հնդկաստանից Արաբական երկրների և Իսրայելի միջև տրանսպորտային միջանցքի հատմանը, որն Արևմուտքը փորձում է ներկայացնել՝ որպես «Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» Չինաստանի զսպման հիմնական գործոն:

Ընդհակառակը, Պեկինի գլոբալ մրցակիցները տարածաշրջանային անկայունությունը կշրջեն ճիշտ հակառակ նպատակների՝ նպաստելով Իսրայելի և նրա արաբ հարևանների միջև հակասությունների հարթմանը: Եթե IMEC-ի հաջողությանը հավատացող լավատեսները ճիշտ դուրս գան՝ Մերձավոր Արևելքի տնտեսական և քաղաքական քարտեզը կենթարկվի հետագա վերափոխման՝ հօգուտ Իսրայելի և նրա շահերի, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի «Աբրահամյան համաձայնագրերին» միանալը:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐԵՎ

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս