ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցերին՝ ի՞նչ տրամադրություններ են Վրաստանում Հայաստան-Ադրբեջան առևտրային հարաբերությունների համատեքստում, արդյո՞ք ոգևորություն կա տարածաշրջանայնացման առումով, և արդյո՞ք պաշտոնական Թբիլիսին թոթափում է այն մտահոգությունը, որ «Թրամփի ուղի» ծրագրի իրականացման պարագայում կարող է իրենց տարանցիկ դերը նվազել:
Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի հետ «խաղաղության» գնալու ֆոնին հայտարարում է նաև Հայաստան-Ադրբեջան առևտրի մասին։ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել է, որ հայ գործարարները կարող են ներկրումներ իրականացնել՝ օգտագործելով Ադրբեջանի երթուղին, իսկ Գևորգ Պապոյանն էլ իր հարցազրույցներից մեկում նշել է, որ «Ադրբեջանի հետ տարեկան առևտուրը կարող է կազմել 750 մլն դոլար»։
Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների ԶԼՄ-ները գրում են Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) մասնակիցների կողմից մինչև 2030-ի վերջ արագընթաց երկաթուղու գործարկման մասին:
«Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով, Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ, Կընկնեք մուրալու հափրած որկորով՝ Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ»։
Վրաստանում մի քանի հայկական բեռնափոխադրող մեքենաների թույլ են տվել դուրս գալ արգելանքից, սակայն չպարզաբանված ու չհիմնավորված ստուգումների խնդիրը դեռևս լուծված չէ՝ հակառակ հանգամանքի, որ Վրաստանի ֆինանսների նախարարությունը պնդում է, թե հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, կատարվում են ստանդարտ մաքսային ընթացակարգեր սովորականի պես։
Համաշխարհային պատմությունը վաղուց է հյուսվել ճանապարհային, լոգիստիկ և ջրային ուղիների շուրջ։ Մետաքսի ճանապարհի վրա վերահսկողության շուրջ ստեղծված կայսրություններից մինչև նացիստական Գերմանիայի կողմից Լեհաստանի վրա հարձակման առիթ դարձած Դանցինգի միջանցք, Պունիկյան պատերազմներից մինչև սևծովյան նեղուցների համար պայքար, Սուեզի պատերազմից մինչև Ֆրանսիայի կողմից Լուիզիանայի վաճառքը Միացյալ Նահանգներին և ռուս-շվեդական պատերազմ։
Տեղական բեռնափոխադրողները բողոքում են, որ հայտնվել են անելանելի վիճակում։ Իրենց դուրս են մղում շուկայից, իսկ տեղը զբաղեցնում են այլ երկրների, մասնավորապես՝ թուրք բեռնափոխադրողները։
Թուրքերը Վրաստանում ֆիրմաներ բացեցին, թուրք վարորդները, կիրգիզները այստեղից բեռ են տանում. արտահանող
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից վաղ առավոտյան հայտնեցին, որ հնարավոր ձնաբքի վտանգի պայմաններում առաջիկայում բոլոր տեսակի ավտոմեքենաների համար ժամանակավոր փակ կլինի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին 1,7 հազար բեռնատար է կուտակվել։ Iz.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 20-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Օրեցօր աճող բեռնատարների հոսքը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև հայկական բեռնափոխադրող ընկերությունների համար:
«Բի Էֆ Տրանս» միջազգային բեռնափոխադրող ընկերությունից ասացին, որ խոսքը հիմնականում վերաբերում է Իրանից բերվող բեռներին, իսկ, օրինակ, Ռուսաստանի դեպքում այնտեղից սկսած խստացված հսկողություն է: