ԿԽՄԿ-ն Բաքվի հետ երկխոսությունը վերականգնելու ուղի է փնտրում․ Ամատունի
«ԿԽՄԿ-ն Բաքվի հետ երկխոսությունը վերականգնելու ուղի է փնտրում»,-այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում միջազգային Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ Բաքվում պահվող անձանց հետ վերջին անգամ տեսակցություն է եղել հունիսին։
«Ֆիզիկապես այնտեղ չգտնվելով` այլևս հնարավոր չէ հետևել հակամարտությանն առնչվող բոլոր մարդասիրական հարցերին, որոնցով Ադրբեջանում զբաղվել է մեր կազմակերպությունը»,- ընդգծեց Ամատունին։
Ամատունին նշեց, որ հանգամանքները, որոնք կապված են Ադրբեջանում ԿԽՄԿ-ի աշխատանքների դադարեցման հետ, չեն հանրայնացվում, որովհետև այդ աշխատանքների զգալի մասը կոնֆիդենցիալ ձևաչափով է իրականացվում։

