ՀԱՊԿ երկրները կողմ են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի արագ կնքմանը

«Մենք գոհունակությամբ ենք նշում Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ միջպետական ​​երկխոսությունը: Մենք կողմ ենք համապարփակ կարգավորմանը և կողմերի միջև անվերապահ խաղաղության պայմանագրի արագ կնքմանը», – ասվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի Բիշքեկի գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագրում։

Հիշեցնենք, որ այսօր Բիշքեկում տեղի է ունենում ՀԱՊԿ առաջնորդների գագաթբաժողովը, որին մասնակցում են՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը:

Տեսանյութեր

Լրահոս