Բաժիններ՝

Երևանի Ֆանարջյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան փողոցում՝ թիվ 22 հասցեում, այրվում է տուն և կից տան ամառային խոհանոցը:

Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2, թիվ 11-րդ և 12-րդ հրեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են տան բնակիչներն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Տեղում պարզվել է նաև, որ հրդեհը գազի հետ կապ չունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս