Վրաստանում լարվածության ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները շատ ավելի լավ են թվում. Ռյուտե

Եվրատլանտյան տարածքի ցանկացած երկիր, որը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, կարող է պաշտոնապես հայտարարել այդ մասին, որից հետո սկսվում է համապատասխան ընթացակարգ։ Սակայն ես միամիտ չեմ Վրաստանում տեղի ունեցողի հարցում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ։

«Մենք չափազանց մտահոգված ենք և սա հստակեցրել ենք վրացական կողմին։ Մենք համագործակցում ենք Վրաստանի հետ, և հիմա դա կարևոր նաև նրանով, որ դրա միջոցով կարողանում ենք նրանց հասցնել մեր մտահոգությունները», – նշել է Ռյուտեն։

Նա հավելել է, որ Վրաստանի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել ավելի լայն՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։

«Վրաստանում լարվածության ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները շատ ավելի լավ են թվում՝ շնորհիվ նախագահ Թրամփի», – ընդգծել է Ռյուտեն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպումը, որի ընթացքում նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը

Տեսանյութեր

Լրահոս