Մահացել է «Զիտա և Գիտա» ֆիլմի աստղը
Հնդիկ դերասան և քաղաքական գործիչ Դհարմենդրան (իսկական անունը՝ Դհարամ Սինգհ Դեոլ) մահացել է 90 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The Independent-ը՝ հղում անելով IANS-ին։
Մահվան պատճառը անհայտ է։ Նա նոյեմբերի 7-ին հոսպիտալացվել էր Մումբայում՝ շնչառական խնդիրների պատճառով և ավելի ուշ՝ դուրս գրվել։
Դհարմենդրան իր կինոդեբյուտը կատարել է 1960 թվականին։ Նրա ֆիլմագրությունը ներառում է գրեթե 300 դեր։ Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Վրեժը և օրենքը», «Մի՛ վախեցիր սիրելուց», «Ռոքին և Ռանին. Սիրո պատմություն», «Զիտա և Գիտա» և «Սիրելի Ռաջան»։

