«Թուրքական ավիաուղիները» 4 օրով դադարեցրել է դեպի Վենեսուելա թռիչքները

ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև հետզհետե սրվող լարվածության ֆոնին «Թուրքական ավիաուղիներ» (THY) ընկերությունը 4 օրով դադարեցրել է դեպի Վենեսուելա իրականացվելիք թռիչքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընդգծվում է, որ որոշման հիմքում ընկած է ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության (FAA) նախազգուշացումը՝ Վենեսուելայի օդային տարածքի վերաբերյալ «ռազմական ակտիվության աճի» և «անվտանգության ռիսկերի» վերաբերյալ։

Նշենք, որավելի վաղ Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսն ԱՄՆ-ին անվանել էր «մարդկության պատմության ամենամեծ և ամենաավերիչ կայսրություններից մեկը»: Լոպեսը հավելել էր, որ իր երկիրը «գլուխը բարձր է արձագանքել» ԱՄՆ-ի կողմից շաբաթներ շարունակ հնչեցրած բոլոր սպառնալիքներին:

Տեսանյութեր

Լրահոս