Չինաստանում ընտրել են «ամենածույլ մարդուն»․ նա անշարժ պառկած է մնացել 33 ժամ

Չինաստանում ընտրել են «ամենածույլ մարդուն»։ Ինչպես գրում է The Sun-ը, հաղթողը կարողացել է անշարժ պառկած մնալ 33 ժամ։

Մրցույթին մասնակցել է 240 մասնակից։ Նրանք կրել են տակդիրներ և անշարժ պառկել են Բաոտոու քաղաքի առևտրի կենտրոնում շարված ներքնակներին։ Մասնակիցներին թույլատրվել է օգտագործել իրենց հեռախոսները, գիրք կարդալ, պատվիրել ուտելիք և կողաշրջվել։ Նստելն ու զուգարան գնալն արգելված է եղել։ Կանոններին հետևել է դատավորը։

Մրցույթը սկսվել է ժամը 10:18-ին և ավարտվել հաջորդ երեկոյան՝ ժամը 19:53-ին։ Հաղթողը ստացել է 3000 յուան։

Տեսանյութեր

Լրահոս