Ելենա Զելենսկայան կարծում է, որ ամուսինը չպետք է շարունակի քաղաքական գործունեությունը․ Politico
Վլադիմիր Զելենսկիի կինը՝ Ելենա Զելենսկայան, կարծում է, որ ամուսինը չպետք է շարունակի քաղաքական գործունեությունը։ Այս մասին հաղորդում է Politico-ն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Զելենսկիի աջակցությունն այնքան ցածր է, իսկ կոռուպցիոն ճգնաժամի հետևանքները՝ այնքան ավերիչ, որ անանուն աղբյուրները հայտնում են, որ նախագահի և նրա մերձավոր շրջապատի հետ սերտորեն համագործակցող մարդիկ ակնարկել են, որ նա կարող է չառաջադրվել երկրորդ ժամկետով, երբ հանգամանքները թույլ տան քվեարկել։
Այս հավանականությունն ամրապնդվում է բազմաթիվ հաղորդագրություններով, որ Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան վաղուց է կարծում, որ նախագահը չպետք է վերընտրվի»,-ասվում է հոդվածում։
Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2024 թվականի մարտի 31-ին, սակայն դրանք չեղարկվել են՝ վկայակոչելով ռազմական դրությունն ու համընդհանուր մոբիլիզացիան։

