Ազատագրվել է Կուպյանսկ քաղաքը, Վոլչանսկի ավելի քան 80 տոկոսը․ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Ազատագրվել է Կուպյանսկ քաղաքը, ազատագրվել է նաև Վոլչանսկի ավելի քան 80 տոկոսը, ՌԴ ԶՈՒ-ն առաջ է շարժվում նաև Սևերսկում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերիյ Գերասիմովը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված զեկույցում:

Նա հայտնել է, որ քննարկումներ են ընթանում Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքներին պատասխան հարվածներ հասցնելու շուրջ՝ ընդգծելով, որ ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակ է անցել Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերի 13 բնակավայր, և ընդլայնում է վերահսկողությունն այդ շրջաններում։

Հիշեցնենք՝ Պուտինը խորհրդակցություն է անցկացնում ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, գլխավոր օպերատիվ վարչության, «Արևմուտք» և «Հարավ» խմբավորումների հրամանատարների հետ։

 

Տեսանյութեր

Լրահոս