Ինչ պատրաստել նախաճաշին. պարզ և արագ բաղադրատոմս
Տապակած բեկոնով և պանրով սենդվիչ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
- Հաց – 2 կտոր
- Բեկոն – 2 շերտ
- Պանիր – 2 կտոր
- Մարինացված վարունգ – 1 կտոր
Պատրաստման եղանակը
1. Բեկոնը տապակել չոր տապակի մեջ:
2. Մարինացված վարունգը շերտատել:
3. Հավաքել սենդվիչը. հացի մեկ կտորի վրա դնել վարունգը, բեկոնը և պանիրը։ Փակել հացի երկրորդ կտորով:
4. Սենդվիչը տապակել հինգից յոթ րոպե։ Բեկոնը մի փոքր կչորանա, պանիրը կհալվի, իսկ հացը կդառնա խրթխրթան։

