Բաժիններ՝

Լեհաստանը բացում է Բելառուսի հետ տարիներ առաջ փակած երկու սահմանային անցակետերը

եհաստանը նոյեմբերի 17-ից բացում է Բելառուսի հետ սահմանային անցակետերը Կուժնիցայում և Բոբրովնիկում։

Այս մասին ասվում է երկրի ներքին գործերի նախարարության կարգադրության մեջ։ Բոբրովնիկի սահմանային անցակետը բաց կլինի բացառապես Եվրոպական Միության և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիա (ЕАСТ) երկրներում գրանցված տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ուղևորատար տրանսպորտի, այդ թվում և ավտոբուսների համար։ Իսկ Կուժնիցայում սահմանային անցակետը բաց կլինի ուղևորափոխադրումների համար՝ բացառությամբ ավտոբուսների։ 

Կուժնիցայի ավտոճանապարհային սահմանային անցակետը փակ է 2021 թվականի նոյեմբերի 9-ից։ Այս հարցի վերաբերյալ որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ անցակետի մոտակայքում տեղի էին ունեցել օտարերկրացիների մեծ խմբերի մասնակցությամբ անկարգություններ, որոնք լեհական կողմի պնդմամբ հրահրվել էին բելառուսական հատուկ ծառայությունների կողմից:

Իսկ Բոբրովնիկում սահմանային անցակետը փակ է 2023 թվականի փետրվարի 9-ից։ Լեհական կողմը նման որոշում էր կայացրել այն բանից հետո, ինչ բելառուսական կողմը բանտարկել էր Բելառուսի լեհերի միության ակտիվիստ և լրագրող Անջեյ Պոչոբուտին։

Սահմանային անցակետերի փակումը դժվարություններ էր ստեղծել սահմանամերձ շրջանների բնակիչների համար։Հոկտեմբերի 28-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները պատրաստ են նոյեմբերին բացել Բելառուսի հետ ևս երկու սահմանային անցակետ՝ Բոբրովնիկում և Կուժնիցայում: Նա ընդգծել էր, որ հետաձգել է այս անցակետերի բացումը հոկտեմբերի վերջին՝ Լիտվայի հետ համակարգման անհրաժեշտության պատճառով:

Հոկտեմբերի 29-ին Վիլնյուսը, մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում, փակեց Լիտվա-Բելառուս սահմանը մինչև նոյեմբերի վերջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս