Բաժիններ՝

Ուզբեկստանն ու Ղազախստանը պայմանավորվել են նոր տրանսպորտային միջանցքներ ստեղծել

Ուզբեկստանն ու Ղազախստանը նոր տրանսպորտային միջանցքներ կստեղծեն և համատեղ կխթանեն տրանսպորտային փոխադրումները դեպի Կասպից ծով և Չինաստան։ Այս մասին հայտնել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի մամուլի ծառայությունը։

Պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցությունների արդյունքում։ Երկրների ղեկավարները քննարկել են տրանսպորտային գործակցության զարգացման կարևորագույն ուղղությունները։

«Տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համակարգային գործակցությունն ընդգծվել է որպես առաջնահերթություն։ Կարևոր է համարվել տրանսպորտային նոր միջանցքների համատեղ ստեղծումը, այդ թվում՝ Ուչկուդուկ-Կիզիլորդա ճանապարհով, և Ակտաու, Կուրիկ ու Խորգոս նավահանգիստներով բեռնափոխադրումների խթանումը»,- նշված է հաղորդագրությունում։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պետական այցով Ուզբեկստանում է։ Նոյեմբերի 15-16-ը նա կմասնակցի Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդակցությանը, որին մասնակցելու է հրավիրվել նաև Ադրբեջանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս