Գառնու ձորում 18-ամյա երիտասարդը դանակի 5 հարված է հասցրել ոստիկանության ավագ սերժանտին
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի հանձնարարականով, նույն բաժանմունքի քննիչ Կարեն Խանումյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մայիսի 27-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում վիճաբանություն է տեղի ունենում, որի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվում Գառնի գյուղի բնակիչ Հրանտ Հովհաննիսյանը: Նա մարմնի տարբեր մասերում ստացել էր սուր-կտրող առարկայից առաջացած 5 հարված: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և քննչական խմբի ձեռնարկած օպերատիվ տեղեկությունների հիման վրա պարզվել է, որ Հ. Հովհաննիսյանին դանակի 5 հարվածներ հասցրել է Երևան քաղաքի Նոր Արեշ 12 փողոցի բնակիչ, 18-ամյա Արարատ Առուշանյանը, ում Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը հայտնաբերել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, քանի որ երբ նա հարածներ է հասցրել Հ. Հովհաննիսանին, վնասել է նաև իրեն:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Հ. Հովհաննիսյանը աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության և հիմնարկ ձեռնրակությունների պահպանման գնդի 1-ին գումարտակում, կոչումով ավագ սերժանտ է, ով այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Գ. Շամշյանը հայտնում է, որ ըստ իր տեղեկությունների, դանակահարության պատճառը եղել է այն, որ Հ. Հովհաննիսյանը ցանկացել է ամուսնության նպատակով հանդիպի Ա. Առուշանյանի մորաքրոջ աղջկան՝ Հայկանուշին, ինչը Առուշանյանին դուր չի եկել, ինչի պատճառով սկսվել է վիճաբանությունը, որն ավարտվել է դանակահարությամբ:
Քննիչ Կ. Խանումյանի կողմից Ա. Առուշանյանը ձերբակալվել է: