ՊՊԾ-ն «Սիլ ինշուրանսին» է վստահել իր հաշվեկշռում գտնվող մեքենաների ապահովագրությունը
Պետական պահպանության ծառայությունն իր հերթական ոչ մրցակցային գնումն է կատարել. 3 միլիոն 456 000 դրամով ՊՊԾ-ն «Սիլ ինշուրանս» ԱՓԲԸ-ին է պատվիրակել իր հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների ապահովագրությունը։
«Սիլ ինշուրանսը», հիշենք, պատկանում է ՔՊ խմբակցության վառ ներկայացուցիչ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։
Ի դեպ, ըստ էլեկտրոնային գնումների համակարգի, այս ընկերության հետ նույն ընթացակարգով 12 պայմանագիր է կնքել ՊՊԾ-ն։
«Սիլ ինշուրանս» ԱՓԲԸ-ի հետ բազմաթիվ պայմանագրեր են կնքել տարբեր նախարարություններ, համայնքապետարաններ, Երևանի քաղաքապետարանը, վարչապետի աշխատակազմը։
ՊՊԾ-ի և «Սիլ ինշուրանս» ԱՓԲԸ-ի համագործակցությունն, ըստ գնումների համակարգի, 2023 թվականի նոյեմբերից է մեկնարկել։
Հիշեցնենք, որ 2023 թվականից Պետական պահպանության ծառայությունը վերակերպվել է Վարչապետին ենթակա մարմնի:

