Դուբայի թագաժառանգը Էրդողանի ու Ալիևի հետ հետևել է Բաքվի զորահանդեսին
Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումը, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի անունից նոյեմբերի 8-ին Բաքվում մասնակցել Ադրբեջանի այսպես կոչված՝ «հաղթանակի օրվան» նվիրված ռազմական շքերթին։ Այս մասին Դուբայի թագաժառանգը հայտնել է X-ի իր պաշտոնական էջում։

«ԱՄԷ նախագահի անունից այսօր մասնակցեցի Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» տոնակատարություններին՝ փոխանցելով ԱՄԷ ղեկավարության և ժողովրդի ողջույնները ԱՄԷ նախագահ Իլհամ Ալիևին, ինչպես նաև Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին այս առիթով: Մենք գոհ ենք ԱՄԷ-Ադրբեջան հարաբերությունների առաջընթացից, որոնք արագորեն ընդլայնվում են բազմաթիվ ոլորտներում՝ արտացոլելով երկու երկրների հանձնառությունը՝ կառուցելու ամուր միջազգային գործընկերություն, որը խթանում է զարգացում, կայունություն և բարգավաճում», - գրել է թագաժառանգը։


Հիշեցնենք, որ Բաքվում կազմակերպված զորահանդեսին ներկա են եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։



