Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում ենք Ադրբեջանի հետ լիովին համակարգված. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։

«Հաղթանակից հետո խաղաղության քամիներ են փչում. մենք՝ որպես Թուրքիա, անկեղծորեն ուրախ ենք դրա համար։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում ենք Ադրբեջանի հետ լիովին համակարգված»,- նշել է նա, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Տեսանյութեր

Լրահոս