Բաժիններ՝

Նոյեմբերի 11-12-ն Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Դանիայում

]Նոյեմբերի 11-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Դանիայում, այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկկե Ռասմուսսենի հետ: Ծրագրված են նաև այլ հանդիպումներ և քննարկումներ:

Օրակարգում են ինչպես Հայաստան-Դանիա երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ հաշվի առնելով ԵՄ խորհրդում Դանիայի ընթացիկ նախագահությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս