Արմեն Գևորգյանը «Առաջարկ Հայաստանին» ներկայացրել է ՀՀ անվտանգության երկարաժամկետ և բազմաշերտ ստրատեգիական պլանավորման շուրջ իր պատկերացումները

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության առաջարկով ներկայացնում եմ փոփոխվող աշխարհում և ստեղծված իրականության պայմաններում ՀՀ անվտանգության երկարաժամկետ և բազմաշերտ ստրատեգիական պլանավորման շուրջ իմ պատկերացումները։

Այնինչ անհրաժեշտ է իրական խաղաղություն՝ նաև նոր պայմաններում Հայկական պետության գոյաբանական առաքելությունը սահմանելու և իրականացնելու համար, երբ պահանջվում է հասկանալ.

– կառաջնորդվե՞ն արդյոք բոլոր ներկա և ապագա հայկական էլիտաները հետևյալ վտանգավոր բանաձևով. «Հայաստանը միայն այն հայերի համար է, ովքեր մշտապես ապրում են այնտեղ»:

– կարո՞ղ է ներկայիս հայկական պետությունը կանգնեցնել Հարավային Կովկասում հայերի պատմական բնակության տարածքի և նրանց թվաքանակի հետագա կրճատման գործընթացը։

Կարդացեք նաև

– ի զորո՞ւ են ժամանակակից հայկական էլիտաները ստանձնել ժամանակակից, ինքնիշխան և ինքնաբավ պետություն ստեղծելու պատմական առաքելությունը։

Կարևոր է հասկանալ, որ հայերի ներկա և ապագա սերունդների համար Հայաստանի Հանրապետությունն առաջին հերթին հպարտության և ճանաչման աղբյուր է, որտեղ առկա է.

– լեգիտիմ և համեստ կառավարություն,

– խելամիտ և պատասխանատու էլիտա,

– կրթված և առաջադեմ հասարակություն,

– ուժեղ և առողջ քաղաքացիական հասարակություն,

– չափավոր պահպանողական, բայց լիովին հանդուրժող հասարակություն,

– արդար (իրավական) պետություն,

– հարմարավետ (սոցիալական) պետություն,

– արդյունավետ (կոմպակտ) պետություն,

– անվտանգ (խաղաղ) պետություն,

– մրցունակ (նորարարական) տնտեսություն։

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ
ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար
ՀՀ ԱԺ պատգամավոր

Տեսանյութեր

Լրահոս