ՀՀ ԶՈՒ-ն նշում է հետախույզի մասնագիտական տոնը
Նոյեմբերի 5-ին հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ԶՈՒ հետախույզի մասնագիտական տոնը. տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից:

«ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ողջունել և շնորհավորել է հետախույզներին մասնագիտական տոնի առթիվ՝ հաջողություն մաղթելով հետագա ծառայության ընթացքում։ Հանդիսավոր միջոցառման ավարտին մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

