Ես ուղղակի չեմ տեսնում խաղաղություն. Սերժ Սարգսյան

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական հերթական նիստն էր։

Նիստի մեկնարկից առաջ 168.am-ը Երրորդ նախագահից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է խաղաղությունն իրատեսական, երբ, օրինակ, Ալիևը Սևանա լիճն անվանում է Գյոգչա։

Հարցին Սերժ Սարգսյանը կարճ պատասխանեց.

«Ես չեմ տեսնում խաղաղություն, ուղղակի չեմ տեսնում»։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում  է լրագրողի դիտարկմանը, որ երկու դատական գործերով Երրորդ նախագահի նկատմամբ երկրից բացակայելու արգելքը վերացվել է և այսօրվա նիստում կրկին փորձում են խափանման միջոց ընտրել, Սերժ Սարգսյանը նկատեց.

«Ամենայն հավանականությամբ, դատական նիստը լինի, կտեսնենք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս