
«Կովկասի գերուհի» ֆիլմի դերասանուհի Նատալյա Վառլեյը Մոսկվայում հոսպիտալացվել է

Դերասանուհի Նատալյա Վառլեյին, ով խաղացել է «Կովկասի գերուհի» ֆիլմում, տեղափոխել են մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը՝ դաստակի ցավերի պատճառով։ Այս մասին հաղորդում է РЕН ТВ -ն՝ հղում անելով աղբյուրին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Ձեռքի վիրահատության է ենթարկվել, էնդոսկոպիկ լայնացում են արել, որպեսզի ձեռքն այլեւս չվնասի»,-նշվում է նյութում:
ԶԼՄ-ների տվյալներով՝ դերասանուհին ինքնուրույն է դիմել բժիշկների օգնությանը։