
Թրամփը հայտնել է, որ Մոդին խոստացել է դադարեցնել Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է դադարեցնել Ռուսաստանից նավթի գնումը։
«Ինձ համար հաճելի չէր, որ Հնդկաստանը նավթ է գնում, և այսօր նա (խմբ․ – Մոդին) վստահեցրեց ինձ, որ նրանք Ռուսաստանից նավթ չեն գնի։ Սա մեծ քայլ է։ Հիմա մենք պատրաստվում ենք հասնել նրան, որ նույնն անի Չինաստանը»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը։
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Հնդկաստանն ու Չինաստանը ծովով արտանհանվող ռուսական նավթի երկու խոշորագույն գնորդներն են և օգտվում են զեղչված արժենքներից, որին Ռուսաստանը ստիպված էր համաձայնել այն բանից հետո, ինչի եվրոպական գնորդները հրաժարվեցին մատակարարումներից։
ԱՄՆ-ն և Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ Ուկրաինայում սկսած պատերազմի պատճառով։ Հնդկաստանը դեռևս պաշտոնապես չի արձագանքել Թրամփի այս հայտարարությանը։ ԱՄՆ նախագահը տեղեկացրել է նաև, որ մտադիր է հոկտեմբերի 26-28-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում կայանալիք ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Հնդկաստանի վարչապետ Մոդիին։