«Դավիթ Մանուկյանն իր 60-ամյակը նշում է Բաքվի բանտում». Լիլիթ Բլեյան

Հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավիթ Մանուկյանն իր 60-ամյակը նշում է Բաքվի բանտում։

Գեներալի հոբելյանը հայրենի իշխանությունները «նշեցին» տասնյակ հոգևորականների ձերբակալությամբ, եկեղեցու հանդեպ տեռորի նոր ալիքով։

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտում է հայտնվել, որովհետև պաշտպանում էր Արցախը։

Հայ հոգևորականները Հայաստանի բանտեր են տարվում, որովհետև եկեղեցին շարունակում է հիշել Արցախը և պաշտպանել արցախցիների իրավունքները, այդ թվում` Արցախ վերադարձի իրավունքը։

Զարմանալի կենսունակ տարածք է Արցախը. առաջ այն Հայաստանի ֆիզիկական վահանն էր, հիմա դարձել է մեր ներքին պաշտպանիչ պատնեշը` մեզ պաշտպանելով վերջնական քայքայումից ու նեխումից` հենց մեր հասարակության ներսում, ինքներս մեր ներսում։

Մենք դեռ լավ չենք հասկացել, թե ինչ է Արցախը։

Ոչ թե ինչ ԷՐ, այլ` ինչ Է։

Երբ մենք այն ունեինք ֆիզիկապես, մենք մեզ կալվածատիրոջ պես էինք զգում։

Հիմա այն մտել է մեր իմունային համակարգ ու դարձել մեր մարդկային կերպի պահպանիչ շերտը։ Հիմա մենք Արցախի շնորհիվ մարդ ենք մնում։

Հիմա դրանից բաժանվելն ինքնասպանության պես բան կլիներ։

Ու հենց դրան են մեզ փորձում դրդել»:

Տեսանյութեր

Լրահոս