Չեխիայում ընտրությունները հաղթել է նախկին վարչապետի գլխավորած ուժը

Andrey Babish

Չեխիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած ANO կուսակցությունը. հայտնում են լրատվամիջոցները:

Անդրեյ Բաբիշը 2017-2021թթ. զբաղեցրել է վարչապետի պաշտոնը: Այս ընտրությունների արդյունքներով՝ նա վերադառնում է քաղաքական բեմ։ Բաբիշը բազմիցս դեմ է արտահայտվել Կիևին օգնություն տրամադրելուն՝ քննադատելով ցենտրիստ կառավարությանը:

Նա նաև կտրականապես բացառել է ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացումը, որը Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (ՍԴԿ) համար քաղաքականության հիմնական առաջնահերթություն է։

Տեսանյութեր

Լրահոս