
Չեխիայի ընտրություններում առաջատար է նախկին վարչապետ Բաբիշի կուսակցությունը

Չեխերը շաբաթ օրը ավարտեցին երկօրյա քվեարկությունը համապետական ընտրություններում, որոնց արդյունքներով առաջատար է նախկին վարչապետ, միլիարդատեր Անդրեյ Բաբիշի կուսակցությունը։
Պոպուլիստ քաղաքական գործիչն ակնկարկել է, որ կառավարություն վերադառնալու դեպքում կվերանայի Չեխիայի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունն ու Եվրամիության հետ հարաբերությունները։ Բաբիշը հայտնի է Սլովակիայի, Հունգարիայի առաջնորդների հետ իր մտերմությամբ. այդ երկրները հրաժարվել են Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել և դեմ են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին։
2017-2021 թվականներին Չեխիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրած Բաբիշի գլխավորած ANO («Այո») կուսակցությունը, ըստ հարցումների, ավելի քան 30 տոկոս ձայն է հավաքել: Մինչդեռ իշխող ուժը՝ վարչապետ Պետր Ֆիալայի ղեկավարած «Միասին» միավորումն, ըստ նույն հարցումների, ընդամենը 20 տոկոս քվե է ստացել: