Ի պաշտպանություն Միքայել սրբազանի, Սուրբ Յոթ վերք եկեղեցու բակում հացադուլ ու նստացույց հայտարարած քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է

Երեկ, երբ դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2 տարի ազատազրկման դատապարտեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, և դրա վերաբերյալ վճիռը հրապարակվեց դատարանում,  Գյումրիում քաղաքացիներից մեկը՝ Զարզանդ Գրիգորյանը, ի նշան բողոքի և ի նշան Միքայել սրբազանի պաշտպանության, Սուրբ Յոթ վերք եկեղեցու բակում անժամկետ հացադուլ ու նստացույց էր հայտարարել։

Քիչ առաջ տեղեկացանք, որ Զարզանդ Գրիգորյանի վիճակը վատացել է, քանի որ ամբողջ գիշեր քաղաքացին նստած է եղել եկեղեցու բակում։

«Իմ տեղեկություններով, ինքնազգացողության վատացման պատճառով նրան համոզել և դուրս են բերել հացադուլից։ Այս պահին նա եկեղեցու բակում չէ, տեղյակ չեմ՝ նրան հիվանդանո՞ց են տարել, թե՞ տուն»,- 168.am հետ զրույցում նշեց Գյումրիի բնակիչներից մեկը, ով երեկ հացադուլ ու նստացույց անող քաղաքացու մոտ էր եղել՝ եկեղեցու բակում։

Նշենք, որ երեկ դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2 տարի ազատազրկման դատապարտեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Կարդացեք նաև

«Մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքում: Մեղադրյալի նկատմամբ ընտրված խափան միջոց կալանքը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը»,- հայտարարեց դատավորը։

Հիշեցնենք, որ Միքայել սրբազանը կալանավորվել էր հունիսի 28-ին՝ «իշխանության զավթման կոչ» հնչեցնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս