Երեկ, երբ դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2 տարի ազատազրկման դատապարտեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, և դրա վերաբերյալ վճիռը հրապարակվեց դատարանում, Գյումրիում քաղաքացիներից մեկը՝ Զարզանդ Գրիգորյանը, ի նշան բողոքի և ի նշան Միքայել սրբազանի պաշտպանության, Սուրբ Յոթ վերք եկեղեցու բակում անժամկետ հացադուլ ու նստացույց էր հայտարարել։