
Արաքս գետի պատնեշի հետքերով. ՀՀ-ն պարտավոր չէ, բայց քայլերը համաձայնեցնում է Թուրքիայի հետ. Sputnik Արմենիա

Արդեն մեկուկես տարի է` Հայաստանը Արաքս գետի ափին ամբարտակի կառուցումը համաձայնեցնում է Թուրքիայի հետ, թեև պայմանագրային նման պարտավորություն չկա։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։
«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դեռ հունիսին Sputnik Արմենիայի հերթական հարցմանը պատասխանել էր, որ ՀՀ ԱԳՆ-ի միջնորդությամբ շարունակվում է նախագծային փաստաթղթերը թուրքական կողմի հետ համաձայնեցնելու գործընթացը։
Կայքն այսօրինակ պատասխաններ էինք ստացել նաև ավելի վաղ։
Ընդ որում` ամբարտակը պետք է կառուցվի ոչ թե Արաքսի վրա, այլ փաստացի գետի ափին։
Այս կապակցությամբ կայքը նոր հարցում էր ուղարկել նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք Անկարայի հետ համաձայնեցումը շարունակվում է, երբ է սկսվելու շինարարությունը, և, ամենակարևորը, թե որ համաձայնագրի (և կետի) հիման վրա է Հայաստանը համաձայնեցնում իր տարածքում ամբարտակի կառուցումը Թուրքիայի հետ։
Գերատեսչությունից հայտնել են՝ քանի որ Արաքսը սահմանային գետ է, Հայաստանը որոշել է Թուրքիային ծանուցել գետի ափամերձ հատվածի ամրակայման աշխատանքների մասին։
«Համաձայնեցման գործընթացի ավարտից հետո շինարարական աշխատանքները կմեկնարկեն», – ասված է պատասխանում»։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։