Չեմ հասկանում, սրանք իրո՞ք մեզ ապուշի տեղ են դրել. հասկանո՞ւմ եք, թե ինչ են պատրաստվում Հայաստանի հետ անել «թավշյա» իշխանությունները. Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան ի րէջում գրում է. «Այսինքն՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիայի շրջանակներում առաջ քաշվող հավակնությունները՝ վտանգավոր չե՞ն խաղաղ երկխոսության համար»:

Այսինքն՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան՝ վտանգավոր չէ՞ խաղաղ երկխոսության համար:

Այսինքն՝ Արցախի հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն ու տեղահանությունը՝ վտանգավոր չե՞ն խաղաղ երկխոսության համար:

Այսինքն՝ Ադրբեջանի զինված ուժերի անընդհատ զինումը՝ վտանգավոր չէ՞ խաղաղ երկխոսության համար:

Այսինքն՝ Հայաստանից Սահմանադրության փոփոխություն պահանջելը՝ վտանգավոր չէ՞ խաղաղ երկխոսության համար:

Իսկ Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը կամ հայերի Արցախ վերադարնալու հարցը՝ վտանգավո՞ր է խաղաղ երկխոսության համար:

Ես չեմ հասկանում, սրանք իրո՞ք մեզ ապուշի տեղ են դրել։

Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ են պատրաստվում Հայաստանի հետ անել «թավշյա» իշխանությունները:

Դեռ չեք հասկանո՞ւմ…»:

Տեսանյութեր

Լրահոս