Բաժիններ՝

Թրամփը հուշագիր է ստորագրել ԱՄՆ-ում քաղաքական հողի վրա բռնություններին հակազդելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հուշագիր Միացյալ Նահանգներում ահաբեկչության և քաղաքական հողի վրա կազմակերպված բռնություններին հակազդելու վերաբերյալ։

Փաստաթուղթը կոչված է կատարելագործել միջգերատեսչական համագործակցությունն արմատական ​​քաղաքական խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ: Հուշագիրը նաև նախատեսում է համատեղ աշխատանքային խմբերի ստեղծում ԱՄՆ Արդարադատության նախարարության, Ֆինանսների նախարարության և Ներքին անվտանգության նախարարության կողմից, որոնք ոչ միայն կկասեցնեն այդ խմբավորումների գործունեությունն, այլև կպայքարեն դրանց ֆինանսավորման աղբյուրների դեմ։

«Մենք որոնում ենք այդ խմբավորումներից շատերի հովանավորներին: Եվ գիտեք, երբ դուք տեսնում եք պաստառներ, և դրանք բոլորը գեղեցիկ և պրոֆեսիոնալ կերպով պատրաստված են, ապա դրանք բողոքող ցուցարարներ չեն, որոնք ուշ երեկոյան պաստառներ են պատրաստում իրենց նկուղներում, որովհետև նրանք իրոք հավատում են դրան, այլ պրոֆեսիոնալ անարխիստներ են և քարոզիչներ։ Եվ նրանց վարձում են հարուստ մարդիկ, որոնցից ոմանք ինձ հայտնի են, կարծում եմ», – ասել է Թրամփը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս