Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը Նյու Յորքում մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունը դինամիկ զարգանում է՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղությունները։

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումների շուրջ և դրանց պայմաններում առանձնանշել ՀՀ-ԵՄ փոխգործակցության առաջնահերթ ծրագրերը։

Որպես տարածաշրջանային կայունության և խաղաղության կարևոր գործոն՝ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը քննարկել են միջազգային հաղորդակցության ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930